Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի № 01 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10 -ի N 205 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 2) Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին 3) Գումարը հետ վերադարձնելու մասին, 4) Հրազդան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին, 5) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին, 6) Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը բյուջեի ֆոնդային մաս ուղղելու մասին, 7) Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը օգտագործելու մասին, 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 220-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |