Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 300 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին մասնակցել է Հրազդանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդ-վաճառքին, ճանաչվել է հաղթող և վճարել է հողամասի օտարման գումարը, սակայն հողամասը կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել, քանի որ այն հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողամաս, ենթակա չէ օտարման՝ համաձայն գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի նոյեմբերի 7-ի N Կ-07112022-07-0047 որոշման. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001140 հաշվեհամարին հողի օտարման համար վճարված 684 250 (վեց հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր հիսուն) դրամ գումարը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 300 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Զեյթուն Ազիզբեկի Ներսիսյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |