|   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի, 10 բնակարանի բնակիչ Ավետիս Հակոբի Ղասաբյանի 2024 թվականի սեպտեմբերի 03-ի  դիմումը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  շենքում գտնվող 70 (յոթանասուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը  6 (վեց) ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Ավետիս Ղասաբյանին` հայկական պարի դասընթացներ անցկացնելու համար: 2.Ամսական վարձավճարը սահմանել 35 000 ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |