|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 10  ապրիլի  2025 թվականի N 71
 | 
| ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ  ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի, 49 բնակարանի բնակիչ Տաթևիկ Մամիկոնի Գրիգորյանի 2025 թվականի ապրիլի 03-ի դիմումը՝ 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն»  հիմնարկի շենքում գտնվող 30 (երեսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով (շաբաթական 2 օր), ամսական 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Տաթևիկ Գրիգորյանին՝ կերպարվեստի դասընթացներ անցկացնելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: | 
| 
 | Կողմ -12  ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -2  ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |