Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 09-ի թիվ 1 արձանագրությունը և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի բնակիչներ Վարդան Օհանյանի 2025 թվականի հունվարի 08-ի և Նարինե Սողոմոնյանի 2025 թվականի հունվարի 09-ի դիմումները. 1. Նվազեցնել «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող Արփի Վարդանի Օհանյանի տեղական վճարի դրույքաչափը 50 տոկոսի չափով 2025 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ը: 2.Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Աստղիկ Էդվարդի Մարգարյան- «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 2) Յանա Էդվարդի Մարգարյան - «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 3) Նարե Էդվարդի Մարգարյան - «Հրազդան համայնքի Լեռնանիստի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |