Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Ռաֆիկ Ավետիսյանի 2024 թվականի հունվարի 26-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023NDUYEE ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ 57 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0507-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 104/16:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի 20 բնակարանի բնակիչ Ռաֆիկ Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 104/16 հասցեում գտնվող 29․7քմ արտաքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 29․7քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: