Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով. 1.Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշման հավելվածի հատված 1-ում «Այլ եկամուտներ» տողում 49 խումբ.01 ենթախումբ դասակարգմամբ բացված եկամտային հաշվի՝ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում, տողը նախատեսել 80 000 000 (ութսուն միլիոն) դրամի չափով՝ նախադպրոցական կրթության կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը : |