Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Անահիտ Բաղդասարյանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023BKM9YV ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 132 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0143-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց 15:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 309 շենքի 16 բնակարանի բնակիչ Անահիտ Բաղդասարյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 15 հասցեում գտնվող 52.4քմ արտաքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական: 3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 26․2քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: