Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արտուշ Մկրտչյանի 2024 թվականի օգոստոսի 29-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Պ․Դուրյան փողոցի 16 շենքի թիվ 3 բնակարանի բնակիչ Արտուշ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2148063, տրված՝ 2006 փետրվարի 23-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամասի Զառիթափի փողոց, 3-րդ նրբանցք, 11։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: