Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Խաչիկ Խաչատրյանի 2023 թվականի մարտի 15-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 26 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի հուլիսի 01-ի N 2166 գրավոր առաջարկությունը և Խաչիկ Խաչատրյանի կողմից տրված 2025 թվականի հուլիսի 2-ի թիվ 4237 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 24 հասցեում գտնվող` 24.5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 24 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 24.5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27062025-07-0003, գաղտնաբառ՝ ZJRQ8PHYRB2P) գինը սահմանել 49 000 (քառասունինը հազար) դրամ և նույն հասցեում գտնվող ավտոտնակի համար առանձնացված 24.5քմ մակերեսով հողամասինը՝ 109 000 (մեկ հարյուր ինը հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի թիվ 31 բնակարանի բնակիչ Խաչիկ Խաչատրյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: