Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Լուսինե Ալեքսանյանի լիազորված անձ Արմեն Աղաբաբյանի 2025 թվականի հունիսի 10-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հրազդան քաղաքում գտնվող Լուսինե Սամվելի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27052025-07-0026, գաղտնաբառ՝ CVB8CBCGEQHF) գյուղատնտեսական նշանակության 17.22548հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |