Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1072
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 1072

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով.

1.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հրազդան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման շրջանակներում նախատեսված հայտերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:         

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հրազդան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման շրջանակներում նախատեսված հայտերի վերաբերյալ կազմակերպվող քննարկումների հրավերը՝ համաձայն հավելվածի:

3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հրազդան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման շրջանակներում նախատեսված հայտերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերի տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:

4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ-զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը:  

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner