Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 25-ին «Հաբշին նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023HKT38R ծածկագիրը և Մկրտիչ Հովհաննիսյանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի 41ա տան բնակիչ Մկրտիչ Մխիթարի Հովհաննիսյանի կողմից Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Երևանյան խճուղի 41/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09112023-07-0032, գաղտնաբառ՝ AJFDQWAH9SXK) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 38.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ՝ օրինականացման վճարը սահմանել 64 800 (վաթսունչորս հազար ութ հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: