Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Սիրանուշ Նադարյանի 2025 թվականի մայիսի 16-ի դիմումը և Հրազդան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 18 արձանագրությունը.
1. Տալ համաձայնություն` անչափահասներ Կարինե (ծնված` 26.06.2009թ.) և Գոռ (ծնված՝ 25.08.2010թ.) Արգամի Մկրտչյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով յուրաքանչյուրին պատկանող Կոտայքի մարզ Հրազդան համայնք գյուղ Սոլակ (կադաստրային ծածկագիր՝ 07-060-0442-120-0004) հասցեում գտնվող հողամասի մասնաբաժիններից հրաժարվելու՝ հօգուտ վերջիններիս մայր Սիրանուշ Վարդանի Նադարյանի (անձնագիր՝ AX0600526, տրված 21.01.2025թ. 049-ի կողմից, ծնված՝ 15.02.1986թ.)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիրանուշ Վարդանի Նադարյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: