Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայարփի Օսիպյանի 2025 թվականի նոյեմբերի 03-ի դիմումը և Հրազդանի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 29 արձանագրությունը.
1. Թույլատրել Հայարփի Ալեքսանդրի Օսիպյանին կնքելու իր անչափահաս երեխաների` Սոս Վարդանի Սարգսյանին (ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 2025 թվականի հոկտեմբերի 16-ին «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից ժառանգական գործ՝ 97, գրանցամատյանի համար՝ 5025), Մոնթե Վարդանի Սարգսյանին (ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 2025 թվականի հոկտեմբերի 16-ին «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից ժառանգական գործ՝ 97, գրանցամատյանի համար՝ 5024) և Նանե Վարդանի Սարգսյանին (ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 2025 թվականի հոկտեմբերի 16-ին «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից ժառանգական գործ՝ 97, գրանցամատյանի համար՝ 5023) ժառանգության իրավունքով պատկանող VAZ 21150 մակնիշի ավտոմեքենայի (թողարկման տարեթիվ՝ 2002, նույնացման համար՝ XTA21150023227446, հաշվառման համարանիշ՝ 37RU770) տրանսպորտային միջոցի յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասի խոտանման գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայարփի Ալեքսանդրի Օսիպյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: