Ղեկավարվելով Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169 որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքված 2024 թվականի հունվարի 25-ի ընթացիկ դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ N 1 պայմանագիրը.
1.Հաստատել Հրազդան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների երեխաների սեպտեմբեր ամսվա ցուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: