Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ապետնակ Հայրապետյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 204 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ Ապետնակ Մայիսի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2222061, տրված՝ 2006 թվականի հունիսի 5-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 11-րդ նրբանցք, 16 (ծածակագիր՝ 07011ZVPNTU4)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: