|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2024 թվականի N 1588 |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 6 շենքի 6-7 բնակարանի բնակիչ Մյասնիկ Սաֆարյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 9667 դիմումը. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 396586 (երեք հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր ութսունվեց) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 6 շենքի 6-7 բնակարանի բնակիչ Մյասնիկ Սաֆարյանին՝ առաջացած գերավճարի չափով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|