Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Կարեն Հարությունանի լիազորված անձ Վարդենիկ Աբրահամյան 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը․
1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կարեն Հարությունյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 4751, ժառանգական գործ N 324) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Հարավային թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0640-0014) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս, 35/5։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: