Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Հելեն Շահբազյանի 2023 թվականի օգոստոսի 1-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023KU8MST), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 147 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0506-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 107/3 (ծածկագիր` 07011YWU7BVV):
2. Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 2-րդ փողոցի թիվ 50 տան բնակիչ Հելեն Շահբազյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 107/3 հասցեում գտնվող 21.4քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 21.4քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: