Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 170
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 170


Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 1-ին հոդվածով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով,101-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N/27.4/25838-2021 գրությունը, 2021 թվականի մարտի 25-ի թիվ Կ-388 Համլետ Մխիթարյանի և 2021 թվականի սեպտեմբերի 9-ի Կ-1021 Արսեն Ապոյանի դիմումները.

1.Լուծել Համլետ Արտաշեսի Մխիթարյանի հետ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 3 հասցեում գտնվող 200.0 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը:
2. Համլետ Արտաշեսի Մխիթարյանին ազատել կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից:
3. Լուծել Արսեն Գրիշի Ապոյանի հետ 2012 թվականի հուլիսի 20-ին կնքված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 13 հասցեում գտնվող 320.0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը:
4. Արսեն Գրիշի Ապոյանի ազատել կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից:
5. Սահմանել,որ պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են համայնքի բյուջեի հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner