Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 738
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 738

ԱՂԱԲԵԿ ԱՇՈՏԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 22-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 102 որոշումը և Աղաբեկ Աշոտի Թովմասյանի 2024 թվականի հունիսի 3-ի դիմումը.

1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 74 շենքի թիվ 21 բնակարանի բնակիչ Աղաբեկ Աշոտի Թովմասյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12032021-07-0101 գաղտնաբառ՝ DQAGXVMHBDP1) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/2 հասցեում գտնվող 62.6քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052024-07-0048, գաղտնաբառ՝ NBYHK4JDFQGA) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/3 հասցեում գտնվող 5.3քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2.Հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել 15 400 (տասնհինգ հազար չորս հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001140 գանձապետական հաշվին:
3․Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12032021-07-0101 գաղտնաբառ՝ DQAGXVMHBDP1) և Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052024-07-0048, գաղտնաբառ՝ NBYHK4JDFQGA) հասցեներում գտնվող միավորված հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/2:
4.Աղաբեկ Աշոտի Թովմասյանի հետ 5.3քմ մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.10-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(65.20 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner