Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռոբերտ Մկրտչյանի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի թիվ 5 տան բնակիչ Ռոբերտ Մկրտչյանին պատկանող (Առ ու ծախի պայմանագիր՝ տրված 1994 թվականի նոյեմբերի 16-ին) Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Մխիթար Սպարապետի փողոց, 16:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: