Այսօր: Կիրակի, 14 Հուլիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 86
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 07 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 10-ի N 07 նիստի օրակարգը.
1) Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 203 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N 58 և 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 195 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 196 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
5) Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N 198 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
6) Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 14-ի N 102 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 166 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
8) ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Լեռնանիստի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտերը հաստատելու մասին
9) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքերը օտարելու մասին
10) Մելանյա Կոլյայի Պետրոսյանին պատկանող խանութ-տաղավարի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
11) Արտակ Արամի Վարդանյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
12) Արայիկ Աղվանի Մինասյանին և Հերմինե Ռուբիկի Միքայելյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին
13) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
14) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 3.43992 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
15) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
16) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
17) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
18) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
19) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 215-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
20) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի 6-րդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner