Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Լյուբա Ալլախվերդյանի 2024 թվականի նոյեմբերի 21-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 63 շենքի թիվ 30 բնակարանի բնակիչ Լյուբա Ալլախվերդյանին պատկանող (այգեգործի անդամատոմս N 576, տրված՝ 1992 թվականի սեպտեմբերի 12-ին) Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող թիվ 405 հողամասին (ծածկագիր՝ 07-001-0090-0008) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 7-րդ փողոց, 27:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: