Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մհեր Հարությունյանի լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի 2025 թվականի մարտի 21-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 453 տան բնակիչ Մհեր Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20032025-07-0124, գաղտնաբառ՝ FEV9CVMJBTEQ) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս, 454/4։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: