Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Էդիկ Նազարյանի լիազորված անձ Տարոն Նազարյանի 2025 թվականի օգոստոսի 21-ի դիմումը.
1.Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 80 տան բնակիչ Էդիկ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2578725, տրված՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին) Հրազդան քաղաքում գտնվող պոմպակայանին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․ Շահումյան փողոց, 370։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: