Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Գնել Կարապետյանի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Պուրակային փողոցի 2-րդ նրբանցք թիվ 11 տան բնակիչ Գնել Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 02082024-07-0058, գաղտնաբառ՝ EH4XRKMH2GWU, և N 24062024-07-0150, գաղտնաբառ՝ 6UFMK9DAUPZT) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցի թիվ 13/8 և 13/11 հասցեներում գտնվող միավորված հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաք, Հայ Ֆիդայիների փողոց, 13/8 ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: