Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 740
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2021 թվականի N 740

ՍԻՐԱՔ ԱԲԵԼԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի N 41 որոշման 1-ին կետի 24-րդ ենթակետը և 2021 թվականի մայիսի 25-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N 2 արձանագրությունը․

1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 12/3 հասցեում գտնվող 07-001-0522-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0․04 հա մակերեսով հողամասը 2 043 550 (երկու միլիոն քառասուներեք հազար հինգ հարյուր հիսուն) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 731 տան բնակիչ Սիրաք Աբելի Մեսրոպյանին առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք, շինություններ կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռքբերված 0․04 հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնին:
3.Պարտավորեցնել Սիրաք Աբելի Մեսրոպյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner