Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում «Հանգստի և սպորտային ծառայություններ» 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումար տրամադրել «Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Ալեք Կարենի Սահակյանին՝ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2025 թվականի մարտի 24-30-ը կայանալիք Ֆլեյտայի միջազգային կատարողական մրցույթին մասնակցելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |