Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1415
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1415

ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԹՈՒՄՈՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N150 որոշման հավելվածը և 2025 թվականի նոյեմբերի 4-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N8 արձանագրությունը․

1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 11/5 հասցեում գտնվող 07-001-0442-0148 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.0024հա մակերեսով հողամասը 495 000 (չորս հարյուր իննսունհինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 88 շենքի թիվ 49 բնակարանի բնակիչ Արման Ռոբերտի Թումոյանին՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
2.Աճուրդով ձեռք բերված 0.0024հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել Արման Ռոբերտի Թումոյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner