Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Վարազ Փանոսյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 29Ա տան բնակիչ Վարազ Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1788538, տրված՝ 2006 թվականի հունիսի 30-ին) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 29ա հասցեում գտնվող բնակելի տան հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս, 29/1 հասցեով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: