Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Հրազդան համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ 2.Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 50 000 000/հիսուն միլիոն/ ՀՀ դրամ: 3․ Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես ֆինանսավորման մասնաբաժին նախատեսել տվյալ ծրագրի համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը: 4.Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի: 5. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են բոլոր ոլորտները։ 6. Սահմանել, որ՝ 1) առաջարկ-նախագիծը պետք է վերաբերվի Հրազդան համայնքին և բխի համայնքի խնդիրներից և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից, 2) առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող պետական և համայնքային ֆինանսական միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը, 3) առաջարկ-նախագիծը չի կարող համընկնել Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի հետ, 4) առաջարկ-նախագծի իրականացումը պետք է լինի տեխնիկապես հնարավոր և իրագործելի 2025 թվականի բյուջետային տարվա ընթացքում։ 7. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 8. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) Համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն: 3) Իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |