Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Է.Եգորյան փողոց 14 հասցեում գտնվող 1118.4քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0616-0008), 2)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Շինարարների փողոց 47/2 հասցեում գտնվող 80.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0623-0072), 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Շինարարների փողոց 47/1 հասցեում գտնվող 25.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0623-0072), 4)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող 3808.6քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0926-0269), 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |