Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Աննա Մայովկայի Մաճկալյանի 2025 թվականի ապրիլի 10-ի դիմումը և Հրազդանի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 13 արձանագրությունը.
1. Թույլատրել Աննա Մայովկայի Մաճկալյանին կնքելու իր անչափահաս երեխաների` Հովհաննես Խաչատուրի Խաչատուրյանին (ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 2021 թվականի մայիսի 12-ին «Գեղարքունիքի Մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից ժառանգական գործ՝ 102, գրանցամատյանի համար՝ 1014) և Մարկ Խաչատուրի Խաչատուրյանին (ժառանգության իրավունքի վկայագիր՝ տրված 2021 թվականի մայիսի 12-ին «Գեղարքունիքի Մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից ժառանգական գործ՝ 102, գրանցամատյանի համար՝ 1015) ժառանգության իրավունքով պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի (թողարկման տարեթիվ՝ 1998, նույնականացման համար՝ VIN WBADD31050BU47799, հաշվառման համարանիշ՝ 35ZF009) տրանսպորտային միջոցի յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասի օտարման (խոտանման) գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Մայովկայի Մաճկալյանին պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: