Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 13-ի № 56 որոշումը.
1. Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 80 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ №23092013-07-0049, տրված՝ 23 սեպտեմբերի 2013 թվականին) 1782,73 քառակուսի մետր մակերեսով նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հրազդանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: