Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Մուշեղ Պողոսյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «Աշոտ Հակոբյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023UK2PRU), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 87 մասնագիտական եզրակացությունը.
 1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0146-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 79/59 (ծածկագիր` 07011HRECAJK): 
 2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 79 շենքի թիվ 37 բնակարանի բնակիչ Մուշեղ Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 79/59 հասցեում գտնվող 22.0քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական: 
 3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 22.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: