Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 10-ի N 03 նիստի օրակարգը. 1) Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին 2) Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 30-ի N 12 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 4) Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին 5) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 6) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին 7) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին 8) Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի N 41 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 9) Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին 10) Հրազդան քաղաքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 14-ի N 75 որոշման 6-րդ կետը և հուլիսի 09-ի N61 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելու մասին 11) Նարինե Գևորգյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին 12) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին 13) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին 14) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 15) Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու մասին 16) ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-23/06 ծածկագրով գնման ընթացակարգը մասամբ չկայացած համարելու մասին 17) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |