Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արթուր Եգորյանի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը․
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 12 շենքի թիվ 20 բնակարանի բնակիչ Արթուր Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2143535, տրված՝ 2005 հունիսի 28-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամաս հասցեում գտնվող կիսակառույց բնակելի տանը տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Երևանյան խճուղի, 3-րդ նրբանցք, 5։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: