Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1353
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2025 թվականի N 1353

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հարություն Ավագյանի 2023 թվականի հունվարի 24-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 20239K2KBU), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 127 մասնագիտական եզրակացությունը.

1.Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասում գտնվող 07-001-0452-0102 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 32/26 (ծածկագիր՝ 07011RM4U3VS):
2.Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 4 թաղամասի թիվ 88 տան բնակիչ Հարություն Ավագյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 32/26 հասցեում գտնվող 38․49քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 38․4քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner