Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Արսեն Մարտիրոսյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023LPZPTX), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հունիսի 6-ի թիվ 32 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0130-0052 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս 157/1:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 23 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Արսեն Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 157/1 հասցեում գտնվող 21.0քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության բնակելի տունը ճանաչել օրինական:
3.Բնակելի տունը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 10.5քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: