|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 1393 |
ՍԱՐԳԻՍ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N150 որոշման հավելվածը և 2025 թվականի նոյեմբերի 6-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N1 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 27 հասցեում գտնվող 07-001-0111-0058 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.04հա մակերեսով հողամասը 2 737 000 (երկու միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 70 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Սարգիս Գագիկի Սարգսյանին՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.04հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Պարտավորեցնել Սարգիս Գագիկի Սարգսյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|