Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Էմմա Ղազարյանի լիազորված անձ Գագիկ Մելիքյանի 2025 թվականի հունիսի 30-ի դիմումը.
1.Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու փողոց 121/1 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ Էմմա Ղազարյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի մայիսի 16-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ 2322-ով, ժառանգական գործի համար՝ 50) Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գտնվող գույքին (կադաստրային ծածկագիր՝ 07-060-0094-0010) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 10-րդ թաղամաս, 72:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: