|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունիսի 2025 թվականի N 722 |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԸ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի N 105 որոշումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում «Հանգստի և սպորտային ծառայություններ» 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար տրամադրել «Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Ալեք Կարենի Սահակյանին՝ Ավստրիայի Վիեննա քաղաքում 2025 թվականի հունիսի 22-ին կայանալիք Բեթհովենի անվան երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|