Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 176
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 176


Զեկ. ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 236 շենքի 34 տան բնակիչ Մարտին Գևորգյանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N Կ-1152, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 69 շենքի 25 բնակարանի բնակիչ Կարմեն Հովսեփյանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի Կ-1153, Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի 35 տան բնակիչ Արտյոմ Զոհրաբյանի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի Կ-1163, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 95 շենքի 1 տան բնակիչ Գուրգեն Տոնոյանի 2021թվականի հոկտեմբերի 4-ի Կ-1173, Հրազդան քաղաքի Շինարարների փողոցի 72 տան բնակիչ Կարեն Խաչատրյանի 2021թվականի հոկտեմբերի 5-ի Կ-1176 դիմումները.

1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 10116 /տասը հազար հարյուր տասնվեց / դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 236 շենքի 34 տան բնակիչ Մարտին Գևորգյանին, 3000/ երեք հազար / դրամը՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 69 շենքի 25 բնակարանի բնակիչ Կարմեն Հովսեփյանին, 32250 / երեսուներկու հազար երկու հարյուր հիսուն / դրամը՝ Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի 35 տան բնակիչ Արտյոմ Զոհրաբյանին, 31500/երեսունմեկ հազար հինգ հարյուր/դրամը՝ Հրազդան քաղաքի Շինարարների փողոցի 72 տան բնակիչ Կարեն Խաչատրյանին ՝ գույքահարկի գծով առաջացած գերավճարների չափով, 116500 /մեկ հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր/ դրամ գումարը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 95 շենքի 1 տան բնակիչ Գուրգեն Տոնոյանին Մեղրաձոր համայնքի գույքահարկի գումարը Հրազդան համայնքի գույքահարկի հաշվի համարին սխալմամբ մուծելու պատճառով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner