Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Արթուր Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 30 շենքի թիվ 75 բնակարանի բնակիչ Արթուր Պետրոսյանին պատկանող (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տրված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, գրանցված գրանցամատյանում թիվ 5727-ով) Կոտայքի մարզի, Հրազդան համայնքի, քաղաք Հրազդանի Կենտրոն թաղամաս, 30 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 30/30:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: