Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1108
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 1108

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԹՈՒՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Անդրանիկ Արթուրի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ DODGE CHALLENGER 3.6 մակնիշի, 95AK333 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2024-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 437 739 (չորս հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 399 750 (երեք հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ապառք, 37 989 (երեսունյոթ հազար ինը հարյուր ութսունինը) դրամ տույժ,

1. Անդրանիկ Արթուրի Առաքելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 15։20-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Անդրանիկ Արթուրի Առաքելյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner