Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 76-80-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 7-ի N64 որոշման հավելվածը և մրցութային հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 3 արձանագրությունը․
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքում գտնվող 1.66հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (վարելահող) հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 359 տան բնակիչ Ռաֆիկ Միսակի Հակոբյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Տրամադրվող 1.66հա մակերեսով հողամասի համար կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր՝ 45 850 (քառասունհինգ հազար ութ հարյուր հիսուն) դրամ տարեկան վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով:
3.Պայմանագրի կետերի կատարման հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: