|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2024 թվականի N 1196 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն, 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 163 որոշումները և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8.1.1.52 «Հանգստի և սպորտի ծառայություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Կոճոռ թաղամասի 62 տան բնակիչ Սուրեն Խաչատրյանին՝ 2024 թվականի հոկտեմբերին Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը որդիների՝ Ալիկ և Արամ Սուրենի Խաչատրյանների մասնակցությունն ապահովելու համար: 2. Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովել գումարի վճարումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|