Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 208
 

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 06-Ի N 39 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության տրամադրման դեպքում ամսական վարձավճարը սահմանել 1 քառակուսի մետրի համար 200 դրամ (շաբաթական 1 օր՝ մինչև 3 ժամ), բացառությամբ սույն որոշման 2-րդ, 3-րդ , 4-րդ, 5-րդ, կետերի:

2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի, «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի մարզադահլիճների՝ մինչև 3 ժամ տևողությամբ ուսումնամարզական միջոցառումներ, հուշամրցաշարեր և այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար՝ 25000 դրամ: Երեք ժամից ավել տևողությամբ միջոցառումների համար 25000 դրամ վարձավճարին ավելացնել յուրաքանչյուր ժամի համար՝ 5000 դրամ: «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի, «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի մարզադահլիճների տարածքների վարձակալության տրամադրման դեպքում ամսական վարձավճարը սահմանել 15000 դրամ (շաբաթական 1 օր՝ մինչև 3 ժամ):

3. «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 40000 դրամ (մինչև 3 ժամ):

4. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Գևորգ Կարապետյանի անվան դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 50000 դրամ (մինչև 3 ժամ):

5. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Հովհաննես Հաջինյանի անվան արվեստաց սրահ» դասասենյակի՝ հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, դասընթացներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 20000 դրամ (մինչև 3 ժամ):

6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում նշված տարածքները կրթական, գիտական, դաստիարակչական և բարեգործական միջոցառումներ կազմակերպելու նպատակով տրամադրվում են անվճար:

7. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության վարձավճարի չափը սահմանելու մասին» N 39 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner